Միշտ ունեցել ու այժմ էլ ունեմ երկրից արտագաղթելու հնարավորությունը,, սակայն երբեք չեմ օգտվել այդ հնարավորությունց, ոչ թե այն պատճառով, որ ես շատ լավն եմ, այլ պարզապես, որովհետև ըստ իս Հայաստանը աշխարհի ամենալավ երկիրն է: Այս ամենը գրեցի, որպեսզի ֆիքսեք, որ ես շատ եմ մտահոգված ինչպես Հայաստանի ներկայով այնպես էլ ապագայով, այդ իսկ պատճառով ես շատ կուզենամ, որ Հայասանի հետ Թուրքիայի սահմանը բացվի և Հայաստանը հնարավորություն ունենա տնտեսապես զարգանալ: Ես հաշվել եմ նաև սահմանի բացման վտանգները, սակայն իմ հաշվարկներով օգուտները շատ ավելի շատ են քան վնասները:

Հետագայում կփորձեմ ներկայացնել օգուտներն ու վնասները, դուք էլ ձեր կողմից եթե նկատառումներ ունեք խնդրում եմ ներկայացրեք...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել