Նկատի ունենալով բազմաթիվ հարցումները տեղեկացնում եմ, որ խոսել եմ ՀՀ ԱԺ նախագահի հետ։ Գալուստ Սահակյանն այցելել է մարզերից մեկում բնակվող ազգականին։ Ճանապարհին իրեն շատ լավ է զգացել, որևէ խոչընդոտի չի հանդիպել։ Քամին ճանապարհի մի հատվածում ձյուն է լցրել, որն արագ մաքրվել է համապատասխան ծառայությունների կողմից։ Սենսացիոն որևէ երևույթ տեղի չի ունեցել։ Ձմռանը միշտ էլ լինում են ձնով լցված ճանապարհներ։
ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնում համապատասխան մարմինների աշխատակիցներին ամբողջ ճանապարհի ձնամաքրման աշխատանքները գերազանց կատարելու համար, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր մտահոգվեցին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել