65389501790f02bec8b8d947cc4a6c53Hraparak.am-ը գրում է.
Քրեական աշխարհում Տույ մականունով հայտնի Արթուր Ղազարյանը երեկ ազատ է արձակվել: Hraparak.am-ի տեղեկություններով՝ նա երեկ՝ ժամը 17.00-ի սահմաններում, հրաժեշտ է տվել բերդի իր ընկերներին եւ լքել «Նուբարաշեն» ՔԿՀ-ն:
Մեզ հայտնի դարձավ, որ Տույին պայմանական վաղաժամկետ ազատ են արձակել Էրեբունի ու Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ: Նկատենք, որ ապօրինի զենք-զինամթերքի համար 1 տարվա ազատազրկման դատապարտված Տույի նկատմամբ հատուկ վերաբերմունք կա, պատկան մարմինները ամեն ինչ արել են, որ նա շուտ ազատ արձակվի, իսկ անազատության մեջ գտնված ժամանակ էլ՝ քիչ նեղություն կրի:
Պատահական չէ, որ վճռից հետո՝ նոյեմբերի կեսերին, փոխվել էր Արթուր Ղազարյանի պատժի կրման տիպը, իսկ դեկտեմբերի սկզբին էլ «սոցիալական-առողջական խնդիրների պատճառով» նրան կարճաժամկետ մեկնում էին ձևակերպել: Փատտորեն արձակուրդից վերադառնալուց հետո էլ որոշեցին տուն ուղարկել՝ Ամանոր նշելու: Հիշեցնենք, որ Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ Արթուր Ղազարյանի (Տույ) կողմից ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու պահելու դեպքի առթիվ։
Արթուր Ղազարյանն ապօրինի կերպով ձեռք էր բերել և կրել հրազեն հանդիսացող «ВИКИНГ» մոդելի 9մմ տրամաչափի գործարանային արտադրության ակոսափող ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող 9մմ /9X19/ տրամաչափի փամփուշտներ, որոնք նրա մոտ հայտնաբերվել են 2015թ. հուլիսի 10-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարված անձնական խուզարկության ընթացքում: 
Դատարանը Արթուր Ղազարյանին մեղավոր էր ճանաչել քրեական օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասով,  նրա նկատմամբ պատիժ էր նշանակել ազատազրկում մեկ տարի ժամկետով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել