Panorama.am-ը գրում է.
ԵԽԽՎ խորհրդարանական վեհաժողովում հակառուսաստանյան ուժերը առաջարկում են ընդունել ՌԴ դեմ ուղղված հերթական բանաձևը: «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ պետդումայի միջազգային հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը:
«Այն դեպքում երբ Ռուսաստանում դեռևս որոշում չի ընդունվել՝ մասնակցե՞լ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին, թե՞ ոչ, այս կազմակերպության մեջ հակառուսական ուժերը հանդես են եկել Ռուսաստանի դեմ ուղղված հերթական բանաձևը ընդունելու առաջարկով: Բանաձևի անվանումն է՝ «Ռուսաստանում մարդու իրավունքների կոպիտ խախտումներ. Նոր մարտահրավերներ»»,- լրագրողների հետ զրույցում նշել է Ալեքսեյ Պուշկովը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



