saakasvili_59327700Araratnews.am-ը գրում է.

Georgia Online-ի փոխանցմամբ՝ Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Հակակառուպցիոն ֆորումի շրջանակներում նշել է ժամանակակից Ուկրաինայի հիմնական խնդիրները։ Նրա խոսքերով՝ ուկրաինացիների կենսամակարդակը ցածր է հասարակությունում կոռուպցիայի բարձր մակարդակի պատճառով, և բացի այդ, մարդիկ դրա պատճառով ապրում են անհուսալի զգացմունքներով։

Սաակաշվիլին ընդգծել է, որ 2015 թվականին Ուկրաինայի տնտեսությունը 2013 թվականի հետ համեմատ նվազել է 95 միլիարդ դոլարով։ Սաակաշվիլին որպես կոռուպցիայի դեմ պայքարի հաջող օրինակ է բերել Լեհաստանը, որտեղ նա գտնվել է վերջերս.
«Հիշում եմ ծանր ժամանակները, երբ այդ երկիրը սկսել էր բարեփոխումներն ու կոռուպցիայի դեմ պայքարը։ Այսօր նրա ՀՆԱ-ն գրեթե հասնում է 550 միլիարդ դոլարի։ Նրանք այդպիսի արդյունքի հասել են կոռուպցիայի դեմ անզիջում պայքար մղելով ու բարեփոխումներ անելու կտրուկ ձգտում ունենալով»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել