image199990_9a06a018d7bda09f36111e1b6c642084Այս տարի Սանդրա Բուլոկը անսովոր անհամբերությամբ էր սպասում Սուրբ Ծնունդին, քանի որ տոներին առաջին անգամ պետք է մասնակցեր նրա՝ վերջերս որդեգրած 3,5 տարեկան աղջիկը` Լայլան, հայտնում է 7days.ru-ն:
«Ես այնպես ուրախ եմ, որ կարող եմ նրան ուրախացնել, քանի որ նա առաջ ապրել է ապաստանում և երբեք չի տեսել իսկական տնային Սուրբ Ծնունդ»,- ասել է դերասանուհին:
Ամենագլխավոր ընտանեկան ավանդույթը իր տանը Բուլոկը սրբորեն պահպանում է ` հնդկահավի փոխարեն տոնական օրը սեղանին հայտնվում է տապակած երշիկ կարտոֆիլի սալաթով: Այդպես է ընդունված Գերմանիայում, իսկ Սանդրայի մայրը ծնունդով Գերմանացի է: Եվ չնայած Հելգին վաղուց կենդանի չէ, դերասանուհին իր պարտքն է համարում պահպանել ավանդույթը ամեն գնով: Հարցը կայանում է նրանում, որ այդ տեսակի երշիկներ ԱՄՆ-ում չեն վաճառվում, և Սանդրային հարկ է լինում դրանք բերել օրենքի խախտումով, այսինքն` մաքսանենգությամբ: Թե ինքը դա ինչպես է անում, Բուլոկը հրաժարվել է ասել, քանի որ չի ցանկանում բռնվել և զրկվել սուրբծննդյան գլխավոր ճաշատեսակից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել