Բրիտանական առաջատար The Telegraph պարբերականը Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ հրապարակել է աշխարհի լավագույն 23 եկեղեցիների և վանական համալիրների ցանկը՝ առաջարկելով իր ընթերցողներին տոներին ընթացքում լինել աչք զարնող և ոչ սովորական ճարտարապետություն ունեցող այդ կառույցներից որևէ մեկում:
Ցանկում ներառված են նաև երկու հայկական եկեղեցիներ, որոնք գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում:
1.Լաս Լաջասի սրբավայր, Կոլումբիա
Սրբավայրը կառուցված է Գուալտարա գետի կիրճում, ունի շուրջ 100 մետր բարձրություն: Գոթական ոճի այս եկեղեցին կառուցվել է 1916-1949թթ-ին և խորհրդանշում է 18-րդ դարում կույս Մարիամի հայտնությունը փոթորկից փրկված կնոջ և նրա մասհացած դստեր առջև:
2.Բորգունդի եկեղեցի, Նորվեգիա
Եկեղեցին կառուցվել է 1180թ-ին, ամբողջությամբ փայտե կտրոների հավաքածու է հիշեցնում: Նորվեգիայի հարավի այդ շրջանի եկեղեցաշինության մեջ առաջին օրինակն է, երբ եկեղեցին կառուցվել է քարե հիմքերի վրա: Այն համարվում է Նորվեգիայի փայտե 28 եկեղեցիներից ամենալավ պահպանվածը:
3.Բեթղեհեմ եկեղեցի, Իրան
17-րդ դարի ծագման հայկական առաքելական այս եկեղեցին գտնվում է Իրանի Սպահան քաղաքում: Եկեղեցու պատերը ներսից զարդարված են 72 զարմանահրաշ նկարներով՝ այդ թվում «Խորհրդավոր ընթրիքի» և «Դրախտից քշելու» նկարներով: Սակայն առավել գեղեցիկ է եկեղեցու գմբեթը՝ նրբաճաշակ պատուհանների և զարդերի համակցությամբ: Սպահանում, Ջուլֆայում ապրում են շուրջ 7000 հայեր: Հայերը պահպանել են իրենց մշակույթը, ինքնությունը, լեզուն և 16 եկեղեցիները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.panorama.am/am/news/2015/12/25/The-Telegraph/1505026
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել