Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը՝ «Քաղցած խաղերի» աստղը, պատմել է, որ պատանեկան տարիներին ինքը հարկադրված է եղել ապրել ահավոր պայմաններում՝ առնետներով վխտացող տանը, և ստիպված է եղել նրանց հետ կիսել սնունդը: Այս մասին հայտնում է Daily Star պարբերականը։«Փաստորեն ինձ առնետներն են դաստիարակել: Այդպիսի կյանքը կոփում է»,-ասել է նա:
14 տարեկանում Լոուրենսը լքել է Լուինսվիլ քաղաքում գտնվող ծնողների տունը՝ կինոյում կարիերա սկսելու համար: Նա տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ ծայրահեղ աղքատության մեջ է ապրել:
«Սկզբում, երբ տեսա առնետների կրծոտած հացի կտորը, զզվանքով նետեցի աղբը: Բայց հետո փողի սղության պատճառով սկսեցի ուտել այդ հացը»,-ասել է դերասանուհին:
Լոուրենսի խոսքով՝ երբ ծնողներն իմացել են, թե ինչ պայմաններում է ապրում իրենց աղջիկը, նրանք վերջապես հավատացել են կինոյում կարիերա անելու նրա մտադրության լրջությանը:
25-ամյա Ջենիֆեր Լոուրենսն «Օսկար» մրցանակի է արժանացել «Իմ ընկերը խենթ է» ֆիլմի համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



