pic_6a709a238b90c1e90ec85569a35b4e34Araratnews.am-ը գրում է.

ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ իր ղեկավարած գերատեսչությունը Ռուսաստանում չի արգելի ուկրաինական ֆիլմերը ի պատասխան Ուկրաինայի իշխանությունների նմանատիպ որոշման, հաղորդում է Interfaks-ը:

«Մենք խելագար չենք: Մենք զբաղվում ենք ֆիլմեր արտադրելով, այլ ոչ թե ուրիշների ֆիլմերն արգելելով: Մեր ուկրաինացի գործընկերներին խորհուրդ կտամ անել նույնը. այս ամենն անգործությունից է»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին Ուկրաինայի Մշակույթի նախարարությունը հրապարակել է ռուսաստանցի ռեժիսորների և դերասանների ցուցակ, որոնց մասնակցությամբ ֆիլմերը երկրում արգելվում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել