Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի կառավարությունում խոստացել են պատասխանել Ռուսաստանի պատժամիջոցներին։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Լյութֆի Էլվանը:«Սպասենք և տեսնենք, թե ինչ կձեռնարկեն նրանք, ինչպիսի պատժամիջոցներ կսահմանեն։ Բնականաբար, եթե նրանք սկսեն որդեգրել նման մոտեցում, ապա մենք էլ կձեռնարկենք պատասխան քայլեր։ Մենք նույնպես ունենք B և C պլաններ։ Դրանք բոլորն էլ պատրաստ են»,- ասել է Թուրքիայի փոխվարչապետը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



