Բուժեք հազն ու բորբոքումները168.am-ը գրում է.
Healthyfoodhouse-ը ներկայացնում է բաղադրատոմս, որը պայքարում է հազի դեմ և բուժում է բորբոքային պրոցեսները:
Այս բնական դեղամիջոցի բաղադրության մեջ են մտնում միայն բնական խոտաբույսեր, որոնց ուժն անգնահատելի է: Պետք է պարզապես ձեռք բերել մի քանի բույսեր, որոնք արդյունավետ կերպով օգնում են բուժել հազն ու կոկորդի ցավը:
Բացի այդ, այս բաղադրատոմսի մեջ քիմիական բաղադրիչներ չկան, որոնք հիմնականում լինում են հազի օշարակների մեջ:
Թոքերի լուրջ բորբոքումների ժամանակ խորհուրդ է տրվում դիմել բժշկի:
Իսկ այս հրաշք դեղամիջոցի բաղադրությունն է՝
  • Կես թ/գ մեխակ
  • Կես թ/գ ուրց
  • Կես թ/գ քրքում
  • Մեկ ճ/գ մեղր
  • Կես կիտրոնի հյութ
  • Կանաչ թեյի 1 փաթեթ
Պատրաստման եղանակը
Բոլոր դեղաբույսերն ու թեյի փաթեթը տեղադրեք եռացող ջրի մեջ, թողեք եփվի 3 րոպե և խառնեք՝ ավելացնելով կիտրոնի հյութը:Ապա խառնուրդը քամեք, թողեք սառչի, ապա ավելացրեք մեղրը:
Հուշո՛ւմ. Հաճախ, քրոնիկ հազն ու թոքերի բորբոքումները կարող են ստամոքսաղիքային տրակտի կանդիդայի նշան լինել: Լավ կլինի ամեն դեպքում այցելել բժշկի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել