«Նպատակը մեկն է՝ առողջ պահել առավել լայն հանրության հատվածներին, հեռու պահել հիվանդացություններից, իսկ հիվանդանալու դեպքում շուտ կանխել, սա է մեր սկզբունքը: Նախագիծը քննարկվում է 2007-ից: Նույն թվականին ստեղծվել է աշխատանքային խումբ, 2009-ին վարչաետի հանձնարարութամբ միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել, 2011թ.-ին կառավարությունը տվել է հավանությունը հայեցակարգին ու միջոցառումներին: Նախագիծն արդեն պատրաստ է: Բայց այն պետք է նորություն չլիներ, որովհետև 1937թ-ից մինչև 1990-ականների կեսերը Հայասատնում հարստացված է եղել»,-ասաց նախարարը:
Արմեն Մուրադյանն ասաց, որ մինչև 1994թ-ը Կանադայից Հայասատն ներկրված այլյուրը 90%-ով հարստացված է եղել:
«Փաստացի այսօր շարունակելու ենք այն, ինչ անում էինք մինչև 1994թ-ը, ինչ անում են 84 երկրներում: Ես նոր եմ վերադարձել Իրանից, որտեղ 100% հարստացված է ալյուրը: Ռուսաստանը 50 %-ի չափ է ուզում հասցնել հարստացումը: Ես համոզված եմ, որ այս ծրագիրը հանրային առողջություն է պարգևելու, ու մենք տարիներ հետո պետք է մանկական սակավարունության պակաս գրանցենք: Այսօր տարեկան 700 երեխա ունենք, որ արատներով են ծնվում՝ սակավարյունությամբ պայմանավորված: Մենք այսօր պարտավոր ենք հասկանալ, որ մինչև քննարկում ենք հարցը, սակավարությունից տարբեր հիվանդություններ են ձևավորվում: Մեր խնդիրը առողջության պահպանումն է»,-ասաց նա:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/12/25/armen-muradyan/1884336
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել