19Elq.am-ը գրում է.

Լրագրողների հետ հանդիպմանն այսօր ՝ դեկտեմբերի 25-ին, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ամփոփեց տարին: Նախարարը հայտնեց ՄԻԱՎ վիճակագրությունը Հայաստանում:

Ըստ այդմ ՝ անցնող տարում Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ-ի 212 դեպք: Սա 102 դեպքով պակաս է ՝ քան անցյալ տարվա այս ժամանակահատվածում գրանցված դեպքերը: « 1988 թվականից ի վեր` մեր երկրում գրանցվել է ՄԻԱՎ-ի 2234 դեպք, որից  վարակվածներից 70 տոկոսը տղամարդիկ են, 38 տոկոսը` կանայք և միայն 1.8 տոկոսը` երեխաներ: Տղամարդկանց շրջանում հիվանդության տարածվածությունը բացատրվում է արտագնա աշխատանքով, երբ արդեն վարակված` նրանք տուն են վերադառնում»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով ալյուրի հարստացման թեմային` Արմեն Մուրադյանը նկատեց, որ ալյուրի հարստացումն ինքնանպատակ չէ ՝ համեատելով այն ծխելու դեմ պայքարի հետ: «Աշխարհի 84 երկրներ հարստացնում են ալյուրը: Իրանում, օրինակ, ալյուրի հարստացումն իրականացվում է 100 տոկոսով»,- նշեց նա` հավելելով, որ ծրագիրը կարող է զգալիորեն պակասեցնել Հայաստանում արատներով լույս աշխարհ եկող տարեկան 700 երեխաների թվաքանակը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել