Ինչպես ձեռքի ափի գծերը, այնպես էլ մարմնի տարբեր մասերում գտնվող խալերը կարող են շատ բան պատմել Ձեր բնավորության մասին։

 1  Խալ կզակին

Կզակի խալը բացարձակ գեղեցկության խորհրդանիշ է։ Այսպիսի խալ ունեցողները, որպես կանոն, հավասարակշռված կյանք են վարում։

 2  Խալ ճակատի աջ հատվածում

Ձեզ հարստություն, հաջողություն ու փառք է սպասվում ապագայում։

 3  Խալ այտին

Աջ այտի խալը զգացմունքայնության նշան է, ձախ այտի խալը՝ ինքնամփոփության նշան։

 4  Խալ քթի վրա

Փոքր-ինչ դյուրագրգիռ և ֆլիրտային բնավորություն ունեցող մարդիկ են, մինչև որ հանդիպում են իրենց երկրորդ կեսին։

 5  Խալ կրծքին

Կրծքին խալ ունեցող մարդիկ համեմատաբար ծույլ են և սիրում  են կյանքի ճոխությունները վայելելը։

 6  Խալ աչքի մեջ

Աջ աչքի մեջ խալը խորհրդանշում է հեշտ գումար աշխատելը, իսկ ձախ աչքի մեջ այն գոռոզություն է խորհրդանշում։

 7  Խալ ուսի վրա

Ուսի խալը հուշում է այն մասին, որ տվյալ մարդը պատասխանատու է բնույթով և բավականին խելամիտ։

 8  Խալ ափերի մեջ

Աջ ափի խալը հարստության մասին է հուշում, մինչդեռ ձախ ափի խալը խորհրդանշում է շռայլ ծախսելը։

 9  Խալ ոտնաթաթին

Եթե ոտնաթաթի վրա խալ ունես, ապա դու ծնվել ես ճամփորդելու ու աշխարհը հետազոտելու համար։

 10  Խալ հոնքի տակ

Դու կրեատիվ մարդ ես, ով օրհնված է գեղեցկությամբ։

 11  Խալ ականջի բլթակին

Խալն այս վայրում վստահելիության ու ընտանիքին նվիրվածության նշան է։

 12  Խալ վզի վրա

Վզի խալը լավ բնավորության մասին է վկայում։

 13  Խալը բազուկին

Բազուկի վրայի խալը խորհրդանշում է որոշումներ կայացնելու կարողությունը։

 14  Խալ մատներին

Մատների խալը խորհրդանշում է կյանքի վաղ շրջանում հանդիպած խոչընդոտները, սակայն դրանք կհաղթահարվեն շուտով։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել