«2015թ. շատ լարված էր, իրադարձություններով լեցուն: Մեր աշխատանքների կարևորագույն մաս են կազմել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների իրականացումը, սիրիահայերի ինտեգրումը, նրանց խնդիրների լուծումը, սփյուռքում հայոց լեզվի և ազգային ինքնության պահպանման հարցերը, ինչպես նաև աշխատանքները համահայկական կառույցների հետ»,-նշել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ ամփոփելով անցնող տարին:
Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խոսելով սիրիահայերի ինտեգրման ծրագրերի մասին, գերատեսչության ղեկավարը նշել է, որ սիրիահայերի համար ՀՀ նախագահի հանձնարարությամբ ստեղծվել է Միջգերատեսչակական հանձնաժողով, և նախարարությունը համակարգում է նրանց հետ տարվող աշխատանքները:
Համագործակցելով Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող և «Հալեպ» հասարակական կազմակերպությունների հետ՝ նախարարությունը փորձել է լուծել սիրիահայերի սոցիալական, կրթական, առողջապահական, իրավական, կեցության և այլ հարցեր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



