2015 թվականի տասնմեկ ամիսների ընթացքում ճանապարհապարեկային ծառայության ուժերով հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 398 հազար 560 խախատում, որից 5941
Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանն այսօր մամուլի ասուլիսին ամփոփեց 2015 թվականի կատարված աշխատանքները: Նա հայտնեց, որ 2015 թվականի տասնմեկ ամիսների ընթացքում ճանապարհապարեկային ծառայության ուժերով հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 398 հազար 560 խախտում, որից 5941 տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելու վերաբերյալ, 246-ը՝ փոխարինված կամ կեղծված համարանիշներով երթևեկելու վերաբերյալ, և 389-ը` հետախուզման մեջ գտնվող:

«Նախորդ տարվա համեմատ՝ ընդհանուր խախտումների թիվն ավելացել է 50 հազար 265-ով, կամ 14.4 տոկոսով»,-ասաց նա և նշեց, որ տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելու խախտումներն ավելացել է 2882-ով և գրեթե կրկնապատկվել է 2014 թվականի համեմատությամբ:
Նորիկ Սարգսյանը նշեց, որ այս տարի 11 ամիսների ընթացքում հաշվառման է վերցվել 3104 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 308 մարդ և մարմնական վնավածք է ստացել 4304 մարդ: «Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ պատահարների քանակն աճել է 207-ով կամ 7,1 տոկոսով, զոհերի թիվը 30-ով, վիրավորներինը՝ 184-ով»,-ասաց նա և նշեց, որ չնայած դրան՝ 2011 թվաքանակից նվազում է նկատվել պատահարների և զոհերի թվաքանակում:
«Հայաստանի Հանրապետությունում վթարայնության վիճակը, ընդհանուր առմամբ, կայուն է»,-ասաց Նորիկ Սարգսյանը: Վերջինս նշեց, որ 2011 թվականից մինչ հիմա ՀՀ է ներմուծվել 150 հազարից ավելի ժամանակակից արագընթաց տրանսպորտային միջոցներ, ինչը չէր կարող չնպաստել ընդհանուր ՈՃ պատահարների քանակի բացարձակ աճին: «Այսինքն, աճը մենք պատճառաբանում ենք միայն ու միայն տրանսպորտային միջոցների քանակի աճով»,-ասաց նա և նշեց, որ բազմաթիվ պատահարներ կան, որոնք եղել են անուշադրության հետևանքով:
Նորիկ Սարգսյանը տեղեկացրեց նաև, որ հետիոտնի վրաերթ տեսակի պատահարների արդյունքում զոհերի քանակի աճ չկա:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/12/25/norik-sargsyan/1884211
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել