ԼՂՀ պաշտպանության բանակը հերքում է Ադրբեջանի ՊԲ տարածած հաղորդագրությունն այն մասին, որ իրենց տարածքում ոչնչացվել է հայկական անօդաչու սարք: «Նման բան չի եղել»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:
Հիշեցնենք, որ ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հաղորդել էր, թե ադրբեջանական տարածքում այսօր 11:45-ի սահմաններում հայկական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ սարքը գտնվել ու ոչնչացվել է իրենց կողմից՝ դիպուկային կրակոցի միջոցով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/12/25/senor/1884241
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



