Ճապոնիայի Օկինավա պրեֆեկտուրայի իշխանությունները դեկտեմբերի 25-ին դատի են տվել Ճապոնիայի կառավարությանը Ֆութեմմա ամերիկյան ռազմաբազայի տեղափոխման պատճառով: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:Այս շաբաթվա սկզբին Օկինավայի ղեկավար Տակեշի Օնագան հետ է կանչել այդ պրեֆեկտուրայում հորատման և շինարարական աշխատանքների կատարման թույլտվությունը, որը 2013 թ. տվել էր նրա նախորդը: «Ես բոլոր հնարավոր միջոցները կձեռնարկեմ բազայի կառուցում թույլ չտալու համար»,- նշել է նա:
Միաժամանակ, կառավարությունը դատարան է դիմել՝ պահանջելով անօրինական ճանաչել Օնագայի գործողությունները և վերականգնել է աշխատանքները: Արդյունքում՝ Օկինավայի իշխանությունները հակընդդեմ հայց են ներկայացրել:
Բնակելի տների մոտ գտնվող Ֆութեմմա բազան Ճապոնիայի և ԱՄՆ-ի միջև 2006 թ. համաձայնագրի համաձայն՝ որոշվել է տեղափոխել պակաս բնակեցված շրջան Օկինավա կղզում: Սակայն ո՛չ բնակիչները, ո՛չ տարածքի ղեկավարը կողմ չեն այդ գաղափարին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



