Չեզոք հոտեր չեն լինում։ Դրանք կամ դրական, կամ բացասական զգացողություններ են առաջացնում։
Հոտառությունն ազդում է ուղեղի այն հատվածի վրա, որը կառավարում է սովի, ագրեսիայի, սեռական էմոցիաների և մարդու այլ հիմնական «կենդանական զգացողությունները»։ Մարդիկ չեն գիտակցում, որ իրենց հոգեկան աշխարհի վրա մինչև 70,000 հոտեր են ազդում, և որ դրանց ազդեցիկ լինելու գրավականն այն է, որ դա տեղի է ունենում ենթագիտակցության մակարդակում։ Պատահական չէ, որ հոտերը դժվար է նկարագրել բառերով։
Մենք կարող ենք ինչ-որ կերպ նկարագրել հոտը՝ միայն նշելով դրա աղբյուրը. օրինակ՝ վարդի հոտ, պանրի հոտ։

Հետաքրքիրն այն է, որ հոտերի ընկալման մեջ չկան միջանկյալ երանգներ, այլ կերպ ասած՝ չեզոք հոտեր չեն լինում։ Իր հանճարեղ «Պարֆյումերը» վեպում Պատրիկ Զյուսկինդը ցույց է տվել բույրերի սարսափելի ուժը և մարդու վիզուալ կերպարը փոխելու դրանց ազդեցությունը։
Մենք ինքներս էլ ընդունում ենք հոտերի «իշխանությունը»՝ փորձելով օրը մի քանի անգամ ցնցուղ ընդունել ու նոր դեզոդորանտներ օգտագործել։ Շատ կանայք սեքսուալ լինելու համար պատրաստ են մեկ սրվակ օծանելիքի համար ցանկացած գումար վճարել։
Ժամանակակից մարդն ամբարտավանորեն չի նկատում այն, ինչ հայտնի է յուրաքանչյուր կենդանու՝ մարմնի բնական հոտը. ահա թե ինչն է ձգում կամ վանում։
Ժամանակակից մարդն ամբարտավանորեն չի նկատում այն, ինչ հայտնի է յուրաքանչյուր կենդանու՝ մարմնի բնական հոտը. ահա թե ինչն է ձգում կամ վանում։
Իսկ որտեղի՞ց է առաջանում մարմնի հոտը
Պարզվում է, որ այն տարբեր բակտերիաների կամ միկրոֆլորայի կենսագործունեության արդյունք է հանդիսանում, որոնք ապրում են մաշկին ու սեռական օրգանների լորձաթաղանթին։ Բաշխելով քրտնագեղձերի, ճարպագեղձերի և այլ գեղձերի արտադրանքը՝ մաշկի ու լորձաթաղանթի բակտերիաները նյութերի մի ամբողջ գամմա են արտադրում, որոնք էլ ձևավորում են մարմնի հոտը։
Եվ այսպես այն, թե ինչ հոտ մենք կունենանք, կախված է այն նյութերից, որոնք կարտազատվեն օրգանիզմում, ինչպես նաև միկրոֆլորայի կառույցվածքից։
Կատարյալ դեպքում կնոջ բնական հոտից տղամարդը պետք է կորցնի գլուխը և հակառակը։ Հիշենք Նապոլեոնի հայտնի հաղորդագրությունը Ժոզեֆինային.
Կատարյալ դեպքում կնոջ բնական հոտից տղամարդը պետք է կորցնի գլուխը և հակառակը։ Հիշենք Նապոլեոնի հայտնի հաղորդագրությունը Ժոզեֆինային.
Վաղը ժամանում եմ Փարիզ։ Չլողանաս։
Իսկ ինչո՞ւ որոշ մարդկանց մաշկի բնական հոտը շրջապատի մոտ ոգևորություն չի առաջացնում
Մաշկի ու լորձաթաղանթի միկրոֆլորան միայն օրգանիզմի ամբողջական միկրոֆլորայի մի մասն է։ Դրա գլխավոր մասը (գրեթե մեկ ու կես կիլոգրամ) հաստ աղիում է։ Կարելի է վստահորեն պնդել, որ մաշկի ու սեռական օրգանների բակտերիաները միայն աղիների միկրոֆլորայի տեղային մասեր են։
Այնպես որ, այն, թե ինչ հոտ կգա մարմնից, կախված է աղիների վիճակից։ Այնտեղ պետք է «լավ» միկրոֆլորա լինի, որը սննդի խմորման գործընթացի ժամանակ օրգանիզմի համար մի շարք օգտակար նյութեր է արտադրում, և մարդիկ ավելի լավ են բուրում։
Իրականում շատերի մոտ հաստ աղիում գերակշռում է «վատ» միկրոֆլորան, որը կազմալուծում է սնունդը նեխման ճանապարհով։
Եթե Դուք չեք ցանկանում «նեխած» բուրել, անհրաժեշտ է միշտ կառավարել իրավիճակը հաստ աղիում, իսկ դա կախված է սննդից, որն օգտագործում ես սննդակարգում։
Եթե Դուք չեք ցանկանում «նեխած» բուրել, անհրաժեշտ է միշտ կառավարել իրավիճակը հաստ աղիում, իսկ դա կախված է սննդից, որն օգտագործում ես սննդակարգում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



