Armlur.am-ը գրում է.Ընթացիկ տարվա սեպտեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Ակունք գյուղում: ArmLur.am-ը տեղեկանում է, որ տղամարդը կացնով հարվածել է եղբորը: Այսպես, ըստ մեղադրանքի՝ Վարդենիսի բնակիչ Կարեն Ղ.-ն նշված օրը վաղ առավոտյան գնացել է Ակունք գյուղում գտնվող իր եղբոր տուն, գույքի բաժանության հարցի շուրջ սկսել վիճաբանել եղբոր հետ, ապա պահանջել իր կացինը: Եղբոր կինը բերել է այն, տվել ամուսնուն, ով էլ իր հերթին այն փոխանցել է Կարենին: Վերջինս, վերցնելով կացինը, հարվածել է եղբորը ու հեռացել: Դեպքից մեկ շաբաթ անց Կարեն Ղ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Ապա՝ մեղադրանք առաջադրվել դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնաս պատճառելը: Իսկ արդեն դատաքննության ժամանակ տուժող ճանաչված եղբայրը պատմել է, որ իր և ամբաստանյալի միջև բավական ժամանակ լարված հարաբերություններ են, իրենց հայրը թուղթ է գրել, որտեղ նշված է եղել ինչն է պատկանում իրեն հոր ունեցվածքից: Այդ թուղթը գրելուց երկու-երեք օր հետո գնացել է եղբոր տուն իր հասանելիքը բերելու: Վիճաբանել են, հետո ինքը զանգել և ասել է, որ բաժանվում է իրենցից առանձին ապրելու: Համաձայն է այն ամենի հետ ինչ գրվել է և պահանջում է այն ինչն իրենն է: Դրանից հետո հայրը գնացել է Ռուսաստան, իսկ ինքը գնացել է իր հասանելիքը բերելու: Բերված իրերի մեջ եղել է նաև ճակատագրական կացինը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://armlur.am/465213/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



