Նա ուներ մի քանի անուն և կոչումներ, որոնց տալիս էր կարևոր նշանակություն: Կոբա, Սոսո, Իոսիֆ Վիսարյոնովիչ կամ ուղղակի Ստալին: Մարդ, առանց որի անհնար է պատկերացնել 20-րդ դարի և, առհասարակ, մարդկության պատմությունը:
Բավականին հետաքրքրիր դրվագներ կան Ստալինի ոչ այնքան հայտնի, բայց հետաքրքիր կյանքի մասին:
«ժողովուրդների հայրը», շատերի համար հնարավոր է անհավանական թվա, բայց յուրաքանչյուր օր կարդում էր նվազագույնը 300 էջ` զբաղվելով ինքնակրթությամբ:
1931 թվականին, երբ Ստալինը բուժվում էր Կովկասում, կնոջը` Նադեժդա Ալելուևային գրած նամակում իր առողջական վիճակի մասին պատմելու փոխարեն խնդրել է ուղարկել էլեկտրոտեխնիկայի և սև մետալուրգիայի ուսումնական ձեռնարկներ:
Իոսիֆ Ստալինի (իսկական ազգանունը` Ջուղաշվիլի) մտահորիզոնի մասին կարելի է պատկերացում կազմել՝ ուսումնասիրելով նրա կարդացած գրքերը, որոնց թիվն իրականում հնարավոր չէ ճշգրտել: Ստալինը յուրահատուկ գրքամոլ էր, նա ուղղակի «առգրավում» էր իրեն դուր եկած գրքերը: Նրա գրադարանում միայն այն գրքերն էին, որոնք բռնակալն օգտագործում էր կյանքում:
Ականատեսների խոսքով` Ստալինն ունեցել է մի քանի տասնյակ հազարի հասնող հրաշալի գրական հավաքածու, սակայն 1941 թվականին գրադարանն էվակուացվեց և հետագայում` վերականգնվելուց հետո, չվերադարձվեց Կրեմլ: Ստալինի նոր գրադարանը տեղակայվեց նրա ամառանոցում, որտեղ ներառված է եղել 20 հազար անուն գիրք:
Սոսո Ջուղաշվիլին իր ողջ կյանքի ընթացքում միշտ մտածել և գործել է իր ապրած ժամանակահատվածից մի քանի տարի առաջ, մտածել ստանդարտներից դուրս:



