Հռոմի պապ Ֆրանցիսկոսը սուրբծննդյան քարոզի ժամանակ կոչ է արել մարդկանց վերադառնալ «պարզ արժեքներին» ու հրաժարվել տոնական սեզոնին այդքան բնորոշ «սպառողականությունից»:
 
Ինչպես նշում է gazeta.ru-ն, պոնտիֆիկոսը խորհուրդ է տվել հավատացյալներին հրաժարվել «ժամանակակից հասարակությանը բնորոշ ավելորդություններից»՝ «անհագ սպառողականությունից, հեդոնիզմից, հարստություն կուտակելուց ու այն վատնելուց, արտաքին գեղեցկությունն առաջնայնացնելուց ու ինքնասիրահարվածությունից»։
 
«Սթա՛փ գործեք: Այլ կերպ ասած` թո՛ղ որ ձեր արարքները լինեն պարզ, հավասարակշռված ու հետևողական: Կարողացե՛ք տեսնել ու անել այն, ինչն էական է»,-ասել է Հռոմի պապը:
 
1.2 մլրդ կաթոլիկների հովվապետը հավելել է նաև, որ ժամանակակից աշխարհում քրիստոնյաները պետք է իրենց մեջ սերմանեն ու ամրապնդեն արդարության զգացողությունը։ Ֆրանցիսկոսի կարծիքով՝ զանգվածային անկարգություններով ու միգրացիոն ճգնաժամով աչքի ընկած տարուց հետո հավատացյալները չպետք է մոռանան գթասրտության ու կարեկցանքի մասին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել