Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմը շուրջ 65 մլն ֆունտ է վաստակել 2015 թվականին: Չնայած այն փաստին, որ ֆուտբոլիստն ավարտել էր կարիերան, Բեքհեմը կարողանում է լուրջ գումարներ վաստակել իր անվան շնորհիվ:Վետերանը հովանավորչական պայմանագրեր ունի մի շարք խոշոր ֆիրմաների հետ, ինչպես նաև կոշիկի սեփական բրենդ ունի: Նշենք, որ Բեքհեմը նաև ֆուտբոլի սեփական ակումբ է հիմնում Մայամիում, որն առաջիկա տարիներին կսկսի իր մրցելույթները MLS-ում:
2013 թվականին Բեքհեմը շուրջ 30.8 մլն ֆունտ էր վաստակել, իսկ մեկ տարի անց՝ 50.3 մլն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել