228680661Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաթումում քննարկվել են Վրաստանի և Թուրքիայի միջև առևտրատնտեսական գործընկերության ակտիվացումը։ Այդ մասին հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարարությունը։
Հանդիպման ժամանակ Վրաստանի ֆինանսների նախարարի պաշտոնակատար Նոդար Խադուրին և Թուրքիայի առևտրի և մաքսային հարցերով նախարար Բյուլենթ Թուփեքչին քննարկել են երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցեր, այդ թվում նաև մաքսային անցակետերի համատեղ ղեկավարումը, զբոսաշրջային ու տրանսպորտային հոսքերի աճին աջակցելը։
Ընդգծվում է, որ սա պաշտոնում նշանակվելուց հետո թուրք նախարարների առաջին միջազգային այցն է։ Այցի ընթացքում նախարարները շրջել են Սարփիի մաքսային անցակետում և ծանոթացել են մաքսային ընթացակարգերի հետ։
Խադուրին ընդգծել է, որ, երկկողմ գործընկերությունից բացի, երկու երկրներին կապում են աշխարհաքաղաքական նշանակության նախագծեր, ինչպիսիք են Մետաքսի ճանապարհի երկաթուղային նախագիծն ու «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու նախագիծը։
Հանդիպման ժամանակ թուրք նախարարը պատրաստակամություն է հայտնել էլ ավելի ակտիվացնել երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման թեման։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել