Ներկա պահին մեր տարածաշրջանում պատերազմից ամենաշատ վախեցողը, թերևս, Թուրքիան է: Այո՛, այո՛, միգուցե զարմանաք, բայց դա այդպես է, դա փաստ է: Աստված մի արասցե, եթե տարածաշրջանում պատերազմ բռնկվի, ապա այդ խառնաշփոթի մեջ քրդերը Թուրքիայում ավելի շուտ կհասնեն իրենց նպատակին, Ռուսաստանն ավելի շուտ վերջնականապես ծնկի կբերի Թուրքիային: Բառացիորեն մեկ օր առաջ՝ դեկտեմբերի 24-ին, պաշտոնական Անկարան հանդես է եկել հայտարարությամբ տարածաշրջանում, մասնավորապես՝ Կովկասում խաղաղության անհրաժեշտության ու կարևորության մասին: Պաշտոնական Անկարան, խոսելով Արցախի մասին, հայտարարել է, որ Արցախի հարցը պետք է լուծվի բացառապես բանակցային ճանապարհով, ռազմական ուժի միջամտությունը բացառելով: Ես համոզված եմ, որ Թուրքիան այս հայտարարությունը չի արել մեր սիրուն աչքերի համար, այստեղ Թուրքիայի ազգային շահն է խոսում: Նա չի ուզում «բենզինի բաքի» (Թուրքիա) շուրջ կրակ վառել, հակառակը՝ փորձ է անում չեզոքացնել «բենզինի բաքի» շուրջ բռնկվող կածերը: Անշուշտ, պատերազմը լավ բան չէ, բայց այսօր, առավել քան երբևէ, Հայաստանի համար պարզից էլ պարզ է, որ պատերազմի դեպքում մենք կլինենք շատ ավելի շահեկան վիճակում ռազմական առումով, քան տարածաշրջանում գտնվող այլ երկիր:Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



