Մադրիդի «Ռեալ»-ի նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուի կարծիքով՝ իր նախկին թիմակից Զինեդին Զիդանը ցանկանում է գլխավորել «արքայական ակումբ»-ը:«Կարծում եմ՝ Զիդանը ցանկանում է գլխավորել «Ռեալ»-ի հիմնական թիմը: Այժմ նա մարզում է ակումբի երկրորդ թիմը:
«Ռեալ»-ն այն ակումբներից է, որին հարմարվելու ժամանակ չես ունենում: Հաղթանակներն անհրաժեշտ են անմիջապես և միշտ»,- Marca-ն մեջբերում է Ֆիգուի խոսքերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել