Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանն այսօր մամուլի ասուլիսին,  անդրադառնալով ամանորյա աշխատանքներին,  նշեց, որ ոստիկանությունը երեք-չորս օր առաջ անցել է ուժեղացված տարբերակով ծառայության  և, հատկապես, մայրաքաղաքի շուկաներում, առևտրի մյուս կետերում, խաչմերուկներում երթևեկությունը կարգավորելու համար ոստիկանությունը կենտրոնացրել է ուժերը:
 
«Ամեն ինչ արվելու է՝ քաղաքացիների տոնական տրմադրությունը պատահարներով և խցանումներ չփչացնելու համար»,-ասաց նա և նշեց, որ ներողամտություն չի ցուցաբերվելու ոչ սթափ վիճակում վարորդների նկատմամբ և հայտնաբերելու դեպքում, վարորդը հեռացվելու է մեքենայից, ուղևորներին տեղափոխելու են իրենց անհրաժեշտ վայր, իսկ մեքենան տեղափոխվելու է ոստիկանություն:

«Ավելի լավ է մարդկանց տրամադրությունը խաթարվի ճանապարհային ոստիկանության կողմից կազմված արձանագրությամբ, քան ճանապարհատրանսպորտային պատահարներով: Կոչ եմ անում բոլոր վարորդներին ղեկին լինել միայն սթափ և ավելորդ շտապողականություն չցուցաբերել»,-ասաց նա:

Նորիկ Սարգսյան ներկայացրեց 2015 թվականում հունվարի մեկից տասն ընկած ժամանակահատվածի տվյալներն, ըստ որի, գրանցվել է 87 պատահար, որի արդյունքում զոհվել է 6 մարդ, վիրավորվել 128 մարդ  և պատահարների 24-ի դեպքում վարորդը եղել է ոչ սթափ վիճակում:
Այս ցուցանիշները՝ համեմատած 2014 թվականի նույն ժամանակահատվածի հետ՝ պատահարների թիվն ավելի է տասով, սակայն զոհերի թիվը չորսով պակաս է և հինգ վիրավորով՝ ավելի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել