Toneto.net-ի փոխանցմամբ` փորձագետները պնդում են, որ նյարդային և ցասմանը հակված մարդու համար ավելի բարդ է ծխելը թողնելը։ Նման մարդիկ մեծ զգայունություն են ցուցաբերում նիկոտինի հանդեպ, քանի որ վերջինս բարենպաստ ազդեցություն է ունենում ուղեղի վրա։Նյարդաբանների հետազոտությունը հաստատել է, որ նիկոտինն ազդում է ուղեղի այն գոտու վրա, որը պատասխանատու է բացասական զգացմունքների վերահսկողության համար։ Բանն այն է, որ նյարդային մարդկանց համար ծխախոտը նպաստում է ուղեղի այդ գոտու հատուկ աշխատանքին։
Փորձը ցույց է տվել, որ նիկոտինը բացասական երևույթը ճնշում է հենց այն մարդկանց մոտ, որոնք հակված են ագրեսիայի ու ավելորդ զգացմունքայնության։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



