Մեկ կարևոր հանգամանք, որը կրկին ապացուցում է այն փաստը, որ Թուրքիան հանդիսանում է ԻՊ-ի գլխավոր հովանավորը: Տևական ժամանակ Թուրքիան Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքար մղելու անվան տակ զորք էր մտցրել Սիրիա և փոխանակ պայքարեր սրանց դեմ, հենց հովանավորում ու ապահովում էր սրանց հաջող առաջխաղացումը: Եկավ Ռուսաստանը և մի քանի օրում գետնին հավասարեցրեց ԻՊ-ի դիրքերը, որից հետո Թուրքիան ընկավ խորը դեպրեսիայի մեջ: Սակայն ես այս փաստին չէ, որ ուզում եմ անդրադառնալ: Այժմ էլ Թուրքիան զորք է մտցրել Իրաք և համառում է այնտեղից հանել այդ զորքը, անգամ ԱՄՆ-ի հորդորներին ականջալուր չի լինում: Ոչ ավել, ոչ պակաս Թուրքիան գնացել և դիրքավորվել է իրաքյան Մոսուլ քաղաքի մերձակայքում, որը գտնվում է իսլամիստների վերահսկողության տակ և փաստացի գլխավոր կենտրոններից մեկն է: Սա ի՞նչ է նշանակում, Թուրքիան ինչո՞ւ է շրջափակել Մոսուլն ու նստել, ումի՞ց է պաշտպանում Մոսուլում նստած ահաբաեկիչներին: Իրականում Թուրքիան իր պաշտպանության տակ է առել այս ահաբեկիչներին, նա աշխարհին փորձում է մատների վրա խաղացնել և համոզել, որ գնացել է պայքարելու իսլամիստների դեմ: Բայց փաստերն այլ բան են խոսում: Ես գրեթե համոզված եմ, որ Թուրքիան շուտով կհայտարարի, որ Մոսուլից հարձակվել են իր զորքի վրա ու ամբողջությամբ գերեվարել զինտեխնիկան, իսկ որոշներին պատանդ տարել: Եթե հիշում եք՝ մոտավոր այս պլանով աշխատեցին նաև Բաղդադում թուրքական ընկերության թուրք աշխատակիցներին պատանդ վերցնելու պարագայում: Հարձակվեցին, բոլորին պատանդ վերցրեցին, հետո պաշտոնական Անկարայի «ջանքերի» շնորհիվ բոլոր «պատանդները» ողջ-առողջ վերադարձան Թուրքիա: Եվրոպային երևի մի հատ էլ ֆրանսիական սցենարով ահաբեկչություն է հարկավոր, որ վերջնականապես խելքի գա ու հասկանա, թե ով է առյուծի կաթով կերակրում իսլամիստ ահաբեկիչներին:Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



