Դեկտեմբերի 24-ին, ժամը 09.10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողների հետ համատեղ, Հանրապետության փողոցում գտնվող հյուրանոցից բաժին բերման են ենթարկել Լեհաստանի Հանրապետության քաղաքացի, 1982 թ. ծնված Կառոլ Ռ.-ին, ով Լեհաստանի Հանրապետության իրավապահ մարմիների կողմից միջազգային մակարդակով հետախուզվում էր ԼՀ քրեական օրենսգրքի 253 հոդվածի 1-ին մասով և 64, 65, 11 հոդվածներով /թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն, կազմակերպված խմբի անդամ, խարդախություն, ռեցիդիվ/, տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին և Կենտրոն ու Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությանը:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/12/25/drugs/1884055
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



