e4600fbd0f1acc7f42fb4a5b0b85270eՊիզայի համալսարանից Աննա Պալագին գործընկերների հետ պարզել է, որ դեմքի զարգացած միմիկա ունեն ոչ միայն մարդիկ, այլ նաև շները: Այս մասին հրապարակված է Royal Society Open Science պարբերականում:
Կատարված փորձի արդյունքում գիտնականները պարզել են, որ շների մոտ միմիկան, ինչպես մարդկանց մոտ, զուգընկերոջը արձագանքելու միջոց է:
Գիտնականները վերլուծել են 49 շների միջև մոտ 200 փոխադարձ գործողություն և առաջին անգամ նկարագրել են խաղի ժամանակ շներին հատուկ վարքը, մասնավորապես՝ նրանց կողմից ուրախության արտահայտման ձևերը: Օրինակ՝ թուլացված վիճակում բաց երախը, ինչը հիշեցնում է քմծիծաղ, և «խոնարհումը», երբ շունը կանգնում է հետևի թաթերին, ծալում է առջևի թաթերը և թափահարում պոչը: Դա շատ նման է ուրախության զգացումի մարդկային արտահայտման:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել