1301812475Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը անհանգստացած է Կենտրոնական Ամերիկայից անօրինական ներգաղթյալներին երկրի սահմաններից արտաքսելու իշխանությունների ծրագրերով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Հիլարի Քլինթոնին անհանգստացրել են այդ լուրերը՝ հատկապես, երբ ընտանիքները միասին պատրաստվում են տոնին»,- ասել է Քլինթոնի մամլո քարտուղարը: Նրա խոսքով՝ Քլինթոնը «համարում է, որ յուրաքանչյուրն ունի լիարժեք և արդարացի դատական պարզաբանման իրավունք, և որ մեր երկիրը պետք է ծածկով ապահովի նրանց, ովքեր դրա կարիքն ունեն»:
«Այս հարցերում մենք պետք է առաջնորդվենք մեծահոգությամբ և մարդասիրության ոգով»,- ԱՄՆ նախկին պետքարտուղարի կարծիքն է մեջբերում նրա ներկայացուցիչը:
Vashington Post պարբերականի տեղեկատվությամբ՝ ԱՄՆ ազգային անվտանգության նախարարությունը ծրագրում է հունվարին սկսել զանգվածաբար արտաքսել անօրինական ներգաղթյալներին, այդ թվում նաև՝ երեխաներին, ովքեր վերջերս ժամանել են Սալվադորից, Գվատեմալայից և Հոնդուրասից: Կարտաքսվեն այն հարյուրավոր ընտանիքները, ովքեր արդեն երկիրը լքելու հրահանգ են ստացել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել