Panorama.am-ը գրում է.
Դեկտեմբերի 25-28-ը  Վայոց ձորի մարզի Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածը լինելու է երկկողմանի փակ: ՏԿԱԻՆ-ից մանրամասնում են,  դա կապված է ճանապարհի 8-րդ կմ-ում գտնվող ժայռաբեկորի պայթեցման աշխատանքների հետ, որոնք կատարվելու են հնարավոր քարաթափումը կանխելու նպատակով:
Այս պահին տեղում իրականացվում են հողային և պայթեցման նախապատրաստական աշխատանքներ:
Ժայռաբեկորի պայթեցումը նախատեսվում է իրականացնել դեկտեմբերի 25-ին, ժամը 11.00-12.00-ի սահմաններում` ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության ուժերով: Աշխատանքները կավարտվեն դեկտեմբերի 28-ին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեր
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել