Պաշտոնական Անկարան իր մտահոգությունն է հայտնել դեկտեմբեր 23-ին Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված պայմանագրի առիթով: Մասնավորապես ասվում է, որ Անկարան շատ է կարևորում խաղաղությունը Կովկասում և մտահոգություն ունի, որ այդ պայմանագրով կարող է Կովկասում խաղաղության վերջը դրվել: Մասնավորապես՝ Անկարայի համար խիստ անհրաժեշտություն է հարևանների հետ խաղաղ, բանակցային հարաբերություններ ունենալը: Թուրքերը ոնց որ վախի նախանշաններ են ցույց տալիս: Գաղտնիք չէ, որ այդ հսկա պետությունը միշտ վախեցել է Հայաստանի նման փոքր երկրից: Սա անբացատրելի է, ես չեմ կարող այն մեկնաբանել, թե ինչու են թուրքերը վախենում հայերից: Բայց որ արդեն այսպես բացահայտ են իրենց վախի մասին խոսում, արդեն նոր բան է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել