tur81Սուրբծննդյան նախօրեին ԱՄՆ արևելյան ափերին փոթորիկների ու հեղեղների պատճառով չեղարկվել կամ հետաձգվել են բազմաթիվ ավիաչվերթներ՝ հաղորդում է RIA Novosti-ն:
Նշվում է, որ հինգշաբթի կեսօրին ԱՄՆ-ում չեղարկվել են 550 չվերթներ և մոտ 4.3 հազար թռիչք հետաձգվել: Վատ եղանակից ամենաշատը տուժել է Ատլանտայի օդանավակայանի չվացուցակը, սակայն ուշացումներ կան նաև Վաշինգտոնի և Նյու Յորքի օդանավակայաններում:
Վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ում տարերքի զոհ է դարձել 10 մարդ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել