Թե ինչու է արտաքին աշխարհն այսչափ համրացել քուրդ-թուրքական բախումների հարցում, մեղմ ասած, ինձ համար անհասկանալի է: Լա՛վ, գոնե մեկ-երկու տողով կարող են ասել դրա մասին, բայց... Եթե որևէ մի երկրում շինծու ընդդիմությունը, տարբեր ՀԿ-ները մի քանի տասնյակի հասնող համակիրներով ինչ-որ բողոքի ակցիաներ են իրականացնում, ապա դա անմիջապես հայտնվում է միջազգային արդարամիտ ու արդարադատ ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում, բայց որ արդեն տևական ժամանակ է, ինչ քրդերին թուրքերը ենթարկում են սպանդի ու բռնության, ավերակ դարձնում բնակավայրերը, դրա մասին լռում են... Ինչ-որ տեղ հասկանալի է, որ կա շահ, օգուտ, լռելու դիմաց փոխհատուցում, բայց այս տիպի համրությունը ես չեմ հասկանում... Ուղիղ հարյուր տարի առաջ էլ այս կերպ լուռ էին...Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.hovhannisyan4/posts/1074975622552774?pnref=story.unseen-section
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



