«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Մալաթիա-Սեբաստիա համայնքում Սամվել Ալեքսանյանը որոշել է ռևանշի անցնել: Արդեն մի քանի օր է՝ Աստծուց ու աշխարհից մոռացված թաղամասը, սկսած Եռաբլուրից, շողշողում է տոնական-թանկարժեք լույսերի մեջ՝ «փարիզյան աուրա» տարածելով շուրջբոլորը. բոլոր ծառերն ու թփերը, «երկինքը» փայլատակում են հեքիաթի գույներով:

Թաղում ասում են՝ Ալեքսանյանը որոշել է, որ իր եղբոր տղայի թաղին Երևանում հասնող չլինի՝ առաջիկա ընտրություններին ընդառաջ:
 
«Էդ լույսերի վրա 200 հազար դոլար փող է ծախսել, ափսոս չէ՞, փոխարենն էդքանը բաժաներ մեզ՝ գնայինք «ոչ» ասեինք հանրաքվեին»,-կատակում են Չորրորդ թաղամասի բնակիչները, որոնք  հանրաքվեի  ժամանակ փողը վերցրել՝ գնացել դեմ են քվեարկել»,-գրում է թերթը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել