Ձեզ ենք առաջարկում սև կետիկներից ազատվելու մի անցավ միջոց, որն օգնում է նաև նեղացնել դեմքի վրայի ծակոտիները, պակասեցնում է մաշկի յուղոտությունը և կանխարգելում է պզուկների առաջացումը:

1

Ատամի խոզանակն՝ ընդդեմ քթի վրայի սև կետիկների

1. Նախքան մաքրման գործընթացին անցնելը հինգ րոպե եռացրեք ատամի խոզանակը: Դեմքը պահեք գոլորշու վրա, կարող եք օգտագործել դեղաբույսերի լուծույթ. այսպիսի արոմաթերապիան ավելորդ չի լինի Ձեր լավ ինքնազգացողության համար:

2. Քիչ քանակությամբ ատամի մածուկ քսեք սև կետիկների վրա (պրոբլեմատիկ հատվածին): Պահեք ատամի մածուկը դեմքին մոտավորապես հինգ րոպե, իսկ հետո թեթև, շրջանաձև շարժումներով մերսեք մաշկն ատամի խոզանակով:

2

3. Կարևոր է հաշվի առնել, որ այս գործընթացի համար ոչ բոլոր ատամի մածուկներն են հարմար: Ընտրեք այնպիսի մածուկներ, որոնք չեն պարունակում խոշոր մասնիկներ, ինչպես նաև մեծ քանակությամբ մենթոլ, վերջինս կարող է ալերգիկ ռեակցիա առաջացնել:

4. Լվացեք մածուկը տաք ջրով, սրբեք դեմքը մաքրող տոնիկով:

5. Այնուհետև կարող եք մերսել դեմքը յուղերով: Խառնեք մի քանի կաթիլ կիտրոնի հյութը ½ թեյի գդալ ժոժոբայի յուղի հետ: Թաթախեք ատամի խոզանակն այդ զանգվածի մեջ և քսեք պրեբլեմատիկ հատվածին:

6. Պարբերաբար կատարեք դեմքի մաքրման գործընթացը՝ շաբաթը 1-2 անգամ:

7. Մի մոռացեք լավ լվանալ խոզանակն ամեն մաքրման գործընթացից հետո:

3

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել