Այս կինը սկզբում կարծում էր, թե իր մոտ ուղղակի այրոց է, մինչև ցավը սկսեց հասնել ծնոտին… Սա պետք է իմանա յուրաքանչյուրըԵթե Դուք կարծում եք, որ սրտի կաթվածը բոլորի մոտ նույն կերպ է արտահայտվում՝ սկսվում է կրծքում ծանրության զգացումից կամ լինում է ինչպես ֆիլմերում, ապա Դուք շատ եք սխալվում: Կանանց մոտ դրա նախանշանները կարող են զգալիորեն տարբերվել տղամարդկանց նշաններից:
Այս բուժքույրը որոշել է կիսվել իր փորձով, որպեսզի զգուշացնի ուրիշներին:
Կինը տանը նստած գիրք էր կարդում, երբ ստամոքսում այրոց զգաց: Դա նման էր նրան, կարծես ուտելիս գոլֆի գնդակ կուլ տված լիներ: Բուժքույրը գիտեր, որ կանանց մոտ սրտի կաթվածի նշանները տարբերվում են տղամարդկանց նշաններից, բայց դա նրան չօգնեց պատրաստվել այն բանին, ինչ հետո տեղի ունեցավ:
Նա ինչ-որ ալիքանման հոսանքներ էր զգում ողնաշարում, դեպի վեր ուղղությամբ: Այդ զգացողությունները շարունակվում էին և արդյունքում հասան մինչև կոկորդ: Երբ նա զգաց, որ ցավը բարձրանալով հասնում է ծնոտին, այդ ժամանակ հասկացավ, որ դա սրտի կաթված է: Նա լսել էր, որ եթե ցավը հասնում է վերին ծնոտին, ապա դա սրտի կաթվածի ազդանշան է:
Նա հասկացավ, որ եթե նախանշաններն արդեն մի քանի րոպե է, ինչ տևում են, ապա ժամանակ չունի բժիշկ կանչելու կամ ինչ-որ մեկին խնդրելու, որ իրեն հիվանդանոց հասցնեն: Պետք էր անհապաղ մի բան անել: Նա միայն հասցրեց զանգահարել շտապօգնություն մինչ ուշագնաց լինելը:
Իր մասին պատմությունը պատմելով՝ այս կինը ցանկանում է գրավել բոլոր կանանց ուշադրությունը: Այսպիսի բան կարող է տեղի ունենալ յուրաքանչյուրի հետ, նույնիսկ եթե մինչ այդ Դուք Ձեզ շատ լավ եք զգացել: Եթե Դուք զգում եք նախանշաններ, որոնք առաջ երբեք չեք զգացել, ապա անմիջապես շտապօգնություն զանգեք, դա կարող է փրկել Ձեր կյանքը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել