Tert.am–ը գրում է.
Իտալիայի հյուսիսում բնակեցված մի խումբ փախստականներ իրենց ժամանակավոր կացարանի աղբը նետել են  անմիջապես փողոցները` այդպիսով դժգոհություն հայտնելով  հավաքարարի և Wi-Fi-ի բացակայության համար:

Ինչպես գրում է Euromag-ը` իտալական Չերանովա քաղաքում անցյալ ամառվանից բնակվող 24 աֆրիկացի ներգաղթյալ դիմել է`  տան հարցերով օգնելու խնդրանքով: Նրանք դժգոհ են նաև տանը անլար ինտերնետ կապի բացակայությունից, որի պատճառով իրենք չեն կարողանում Skype-ով  զանգահարել իրենց հարազատներին:

Ինչպես հաղորդվում է` փախստականների բողոքն սկսվել է անցյալ շաբաթ, երբ նրանք փակել են մի շարք փողոցներ` իրենց բողոքը տեղի բնակիչներին հասցնելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել