Aysor.am–ը գրում է.
Քիչ առաջ կայքերից մեկը տեղեկություն տարածեց այն մասին, որ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի որդին՝ Դավիթ Տեր-Պետրոսյանը նոր սիրավեպի պատճառով բաժանվել է կնոջից` Լիլիթից, ում հետ ամուսնությունից երեք երեխա ունի: Առավել ուշագրավն այն էր, որ զույգի ամուսնալուծության պատճառ դարձել է Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհի Աննա Ավանեսյանը, ում անունը երբեք չի հայտնվել որևէ սկանդալի կիզակետում: Ի դեպ, ըստ կայքի ունեցած տեղեկությունների՝ նոր ձևավորված զույգը, հնարավոր է, շուտով ամուսնանա:
Aysor.am-ը կապ հաստատեց հաղորդավարուհու հետ՝ լուրի իսկությունը ճշտելու նպատակով:  «Ես երբևէ իմ անձնական կյանքի հետ կապված որևէ մեկնաբանություն չեմ տվել ու այս պահին ևս չեմ պատրաստվում դա անել»,-նշեց մեր զրուցակիցը:
Դիտարկմանը, որ գուցե հերքի կամ հաստատի լուրը, վերջինս պատասխանեց. «Միայն կասեմ, որ այդ ինֆորմացիայի մեջ ակնհայտ ապատեղեկատվություն կա ու վերջ: Այսքանը»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել