Ինչպե՞ս բարակեցնել ազդրերը 1 սանտիմետրով՝ 1 շաբաթում. 3 կարևոր քայլ՝ ցանկալի արդյունքի հասնելու համար (տեսանյութ)Ազդրերը կանանց մարմնի ամենագրավիչ և ամենապրոբլեմատիկ հատվածներից մեկն է: Ազդրերի ներսի հատվածի ավելորդ սանտիմետրերը կանանց անինքնավստահության պատճառ են դառնում: Շատ կանայք կարծում են, որ գեղեցիկ ազդրեր ունենալն անիրականանալի երազանք է:
Ինչո՞ւ է այդքան դժվար ազատվել ազդրերի ավելորդ սանտիմետրերից: Բանը նրանում է, որ այդ հատվածի ճարպերը վատացնում են արյան շրջանառությունը, ինչն էլ դժվարեցնում է նիհարելու գործընթացը: Որպեսզի դառնաք ինքնավստահ և չամաչեք սեփական մարմնից, Ձեզ առաջարկում ենք սկսել հենց այսօրվանից, հետևել այս խորհուրդներին, որոնք հասանելի են բոլոր կանանց:
Ինչպես բարակեցնել ազդրերը
1
1. Առաջին քայլ
Անհրաժեշտ է քչացնել մեկ օրվա ընթացքում Ձեր ընդունած կալորիաների քանակը: Աշխատեք ուտել հաճախ, բայց քիչ: Ուտելու արանքում ընկած երկար ընդմիջումները կարող են հանգեցնել չափից շատ ուտելուն:
2
Թեթև սնունդ ընդունեք ամեն 2-3 ժամը մեկ: Կերեք այնքան, որ կոտրեք սովի զգացումը:
2. Երկրորդ քայլ
Սովորություն դարձրեք խմել բավարար քանակությամբ ջուր: Խուսափեք գարեջիրց, կաթնային կոկտեյլներից, քանի որ դրանք շատ կալորիական են:
3. Երրորդ քայլ
Բարեբախտաբար, ազդրերը կարելի է հեշտությամբ բերել լավ տեսքի՝ արդյունավետ վարժությունների օգնությամբ: Կան բազմաթիվ վարժություններ: Կարևորը՝ կարողանաք սկսել անել այդ վարժությունները: Ձեզ ենք առաջարկում այս արդյունավետ՝ 12 րոպե տևողությամբ մարզումը: Տեսանյութում մանրամասն ցույց է տրվում, թե ինչպես պետք է կատարել վարժությունները:
Հիշե՛ք, որ Ձեր մարմինը Ձեր ձեռքերում է: Եթե Դուք զգում եք, որ Ձեզ չէր խանգարի մի փոքր բարակեցնել Ձեր ազդրերը, ապա համարձակ արեք դա, գործի անցեք: Արդյունքը կգոհացնի Ձեզ:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել