Այսօր «ադրբեջանցի» ազգը ցնծության մեջ է: Այս օրը սրբազան օր է ազերիների համար: Այս օրն ամենակարևոր պետական տոներից մեկն է մեր արևելյան հարևանների մոտ: Այս օրն է ծնվել համազգային առաջնորդ Հեյդար Ա-ի որդին՝ Իլհամ Ա-ն: Ալամ-աշխարհը շնորհավորում է կիսաաստված Հեյդարին ծննդյան օրվա կապակցությամբ: Նա այսօր դարձավ 54 տարեկան։Հայր և որդի Ալիևների պաշտամունքն Ադրբեջանում անաասելի չափերի է հասնում: Նրանց նկարները երևի չկան միայն արտաքնոցներում: Հեյդարը և Իլհամը բոլոր տեղերից և անկյուններից հետևում են ազերիներին:
Չեմ զարմանա, եթե Իլհամը մի քանի տարի հետո դառնա Ադրբեջանի «Թուրքմենբաշի, Կիմ Իր Սեն կամ էլ Դադա Ամին»:
Օրինակ՝ վերջինս Ուգանդայի նախկին նախագահ Դադա Ամինը, ով ունեցել էր շատ ծանր կյանք, երբ իշխանության էր եկել, իրականացրել էր իր մանկության երազանքը և պահանջում էր ուգանդացիներից իրեն դիմել իր ամբողջական կոչումով: Ըստ Ամինի կենսագրի՝ այն հնչում էր այսպես. «Նորին Գերազանցություն ցմահ նախագահ, ֆելդմարշալ ալ-Հաջի դոկտոր Իդի Ամին, երկրի վրայի բոլոր կենդանիների և ծովերի միջի բոլոր ձկների տիրակալ, Բրիտանական կայսրության նկատմամբ, Աֆրիկայում ընդհանրապես և Ուգանդայում մասնավորապես հաղթանակ տարած, «Վիկտորիայի խաչ», «Մարտական խաչ» շքանշանների ասպետ»:
Իսկ ինչո՞վ է Իլհամը պակաս Դադա Ամինի նման բռնակալից: Ամեն ինչ ունի, միայն մնում է կոչումը: Ու քանի որ այսօր նրա ծննդյան օրն է, ես ինքս նրան կոչում կնվիրեմ: «Նորին սրբություն, Կովկասյան Դուբայի սուլթան, Կասպից նավթի և գազի տիրակալ, բիզիմդիրացված Ղարաբաղի գեներալիսիմուս, Խորհրդային կայսրության փլուզող, Խաչդաշերի ասպետ, Ուչմիաձնի իմամ, Վաշինգտոնակեր հսկա, գեղեցկության մարմնավորում»:
Հ.Գ. Կարևորը՝ Իլհամ Ալիևը Դադա Ամինի նման տխուր վերջ չունենա: «Ձկների և կենդանիների տիրակալը» մահացավ օտար երկրում՝ փախուստի մեջ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=944221552328461&set=a.523199027764051.1073741828.100002218740735&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



