Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն «դավաճանության» մեջ է մեղադրել քրդամետ Ժողովրդավարական կուսակցության ղեկավար Սելահաթին Դեմիրթաշին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստին»:
Ավելի վաղ Դեմիրթաշը հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ և ափսոսանք հայտնել երկու երկրների հարաբերություններում ստեղծված ճգնաժամի համար:
Դեմիրթաշը քննադատել է թուրքական իշխանություններին՝ ռուսական Սու-24 խոցված օդանավի հետ կապված:
Վարչապետ Դավութօղլուի կարծիքով՝ այդ գործողությունները «խայտառակություն» և «դավաճանություն» են:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=209159&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել