Ռուսական արտահանողները վերսկսել են Թուրքիային ցորենի մատակարարումը, հայտնում է Reuters-ը:Առևտրականները հաղորդել են, որ Մոսկվայից Թուրքիա ցորեն վաճառելու ոչ մի սահմանափակում չկա:
«Թուրքիան շարունակում է գնել ռուսկանա ցորենը, քանի որ այն էժան է ֆրանսիականից, իսկ ուկրաինական ապրանքը համապատասխան որակը չունի»,- ասել է ռուսական հացահատիկային միության նախագահ Արկադի Զլոչևսկին: Նշենք, որ հուլիսից նոյեմբեր Թուրքիա է արտահանվել 1.7 միլիոն տոննա ռուսական ցորեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



