Տաջիկստանը վավերացրել է ԱՊՀ-ի ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը, որն ստորագրվել է 4 տարի առաջ: Gazeta.ru-ի փոխանցմամբ այս մասին հաղորդվում է Անկախ պետությունների համագործակցության պաշտոնական կայքում:
Երկրի տնտեսական զարգացման և առևտրի նախարարի խոսքով` ԱՊՀ կազմում ընդգրկված երկրներին բաժին է հասնում Տաջիկստանի արտաքին առևտրի շրջանառության ծավալի գրեթե կեսը: Այս տարվա 11 ամսվա ընթացքում ԱՊՀ երկրների հետ ապրանքաշրջանառության ծավալը կրճատվել է 13.6 տոկոսով:
Տաջիկստանի հիմնական առևտրային գործընկերները ԱՊՀ-ում Ռուսաստանն ու Ղազախստանն են:
ԱՊՀ-ի ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը կնքվել է 2011-ի հոկտեմբերի 18-ին ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների կողմից: Համաձայնագիրը ուժի մեջ է մտել 2012-ի սեպտեմբերի 20-ին:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/12/24/tajikstan/1883820
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել