Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) և Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) պետք է զարգացնեն սերտ փոխգործակցությունը, հետագայում այդ կազմակերպությունները կարող են միավորվել։ Այդ մասին ասուլիսի ժամանակ ասել է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«ՇՀԿ-ի և ԵՏՄ-ի միջև փոխգործակցությունը պետք է զարգացնել, այս երկու կազմակերպությունները պետք է սերտորեն համագործակցեն»,-ասել է նա՝ հույս հայտնելով, որ ապագայում այդ կազմակերպությունները կարող են «միավորվել», քանի որ ունեն ընդհանուր տնտեսական շահեր։
ԵՏՄ-ն ստեղծվել է 2014 թվականին Մաքսային միության հիման վրա։ Անդամակցում են Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղրղզստանը։
Շանհայի համագործակցության կազմակերպության մեջ մտնում են Ռուսաստանը, Չինաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը։
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/12/24/at-eatm/1883149
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



