Առաջինը, որ տնից դուրս գալուց, կներեք արտահայտությանս համար, տապոռ մունաթ դեմքեր էլ չտեսնեինք: Նույնիսկ նոր տարուց առաջ այդպիսի դեմքերը չեն քչանում ու թունավորում են շատերիս` ստիպելով վատ զգալ:

Երկրորդը, որ գրեթե բոլոր տնօրենները պարտաճանաչ գտնվեն ու գիտակցեն, որ ամեն ինչ ծանոթով, մեջքով չի որոշվում, ու 25 տարեկանից հետո էլ մարդ իրավունք ունի ապրելու: Պետք է հարգալից վերաբերվել այն մարդկանց հանդեպ, ովքեր աշխատանք չունեն ու փորձում են աշխատել:

Երրորդը, որ շատերը կարգուկանոն իմանան, պահպանեն բնությունը և այլն:

Իրականում էլի շատ-շատ բաներ կան, որ կուզենայի փոխվեին, բայց սրանք գլխավորներն են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել