Հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածությունն ուղիղ պատասխան է Անկարայից Մոսկվային` Հայոց ցեղասպանության ժխտողականությունը քրեականացնելու համար: Քանի որ ՌԴ-ն չի կարող անմիջապես ներգործել Լեռնային Ղարաբաղում, Բաքուն և Անկարան հարվածում են հայ-ռուսական աքիլեսյան գարշապարին։ Սա այն դեպքն է, երբ տուժում է Հայաստանը, բայց որևէ առաջընթաց չի լինելու, թեև Ադրբեջանը կարող է պատժվել նույն Հայաստան բերած տեխնիկայով և շատ ուժեղ։ Պարզապես Ալիևը ձգտում է Սարգսյանի հետ հանդիպմանը ժամանել ավելի վստահ և որպես նոր իրավիճակի տեր, իսկ դրա համար ջանք չի խնայի նորանոր դիվերսիաներ կազմակերպելու և մսաղածների համար։ Վերջիվերջո, մեջքին էրդողանական Թուրքիան է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել