Երբ նետի խոցող ծայրը բութ է լինում, երկրորդական են դառնում և՛ նետի արագությունը, և՛ կապարճի մեջ եղած նետերի քանակը: Նետդ հսկայական արագությամբ կգա, կբախվի թիրախիդ մարմնին, կկոտրվի և պարտված ստրուկի նման կգահավիժի ներքև:
Նախ սրիր նետի խոցող ծայրը, ապա մտածիր հարվածի քանակի մասին:
Նույնը պետք է լինի պետության մեջ: Պետության կառավարական մասն անհամեմատելի չափով կարեւոր է մնացածից: Հաղթանակի համար նախ պիտի սրենք կառավարական մասը, նոր գործի դնենք բոլոր ազդակները: Մյուս տարի գլխավոր զենքը սրելու ժամանակն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել